Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Արսեն Թորոսյան. Աշնանն ու ձմռանը համաճարակի բռնկումները կարող են ավելի ծանր լինել

Արսեն Թորոսյան. Աշնանն ու ձմռանը համաճարակի բռնկումները կարող են ավելի ծանր լինել
10.04.2020 | 23:18

Արսեն Թորոսյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է հարցին, թե կորոնավիրուսի վարակի տարածմանը կարո՞ղ է խոչընդոտել տաք եղանակը:

«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսը ռեսպիրատոր վարակ է, հնարավոր է՝ ամռանն ավելի քիչ թվեր ունենանք, սակայն ինչքան էլ լավատեսական սցենար լինի, չի նշանակում, որ աշնանն ու ձմռանը մեծ բռնկումներ չեն լինի: Մենք պետք է պատրաստվենք թե ամռանը, որը, հուսանք, կարող է լինել ավելի թեթև, թե գալիք աշնանն ու ձմռանը, որոնք կարող են լինել ծանր այս առումով» ասաց նախարարը:

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ